Արգենտինահայ Մշակութային Միության անդամները Երիտասարդների և Ուսանողների 18-րդ Համաշխարհային Փառատոնում
 |
| ²ØØ ¨ ÂáõñùÇá ÏáÙÏáõëÇ »ñÇï³ë³ñ¹Ý»ñÁ |
2013 Դեկտեմբերի 7-ից 13–ը Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում տեղի ունեցավ Երիտասարդների և Ուսանողների 18-րդ Համաշխարհային Փառատոնը:
Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունները, ժաղովրդական տարբեր ձախ շարժումները ներկայացնող հազարավոր երիտասարդներ կենսական ուժ հաղորդեցին այս հակակապիտալիստական, հակաիմպերիալիստական նոր հավաքին:
Արգենտինան ներկայացված էր 210 երիտասարդներից կազմված պատկիրակությամբ, մեծամասնությամբ կաղզմված Երիտասարդ Կումունիստների Դաշնության, Նոր Հանդիպման Ճակատի և երկրում իշխող «Ճակատ` Հանուն Հաղթանակի» կուսակցության երիտասարդ անդամներից: Պատվիրակության կազմում էր նաև Արգենտինահայ Մշակութային Միության (²ØØ) երիտասարդների 4 հոգիանոց խումբը, որ Հակաիմպերիալիստական Ատյանին ներկայացրեցին Հայերի Ցեղասպանության նուիրված նյութ` "El genocidio de armenios en el marcode una nueva genealogía" ("The armenian within the framework of a new genealogy").
7 օրերի ընթացքում Արգենտինահայ Մշակութային Միության Երիտասարդական բաժնի անդամները հետաքրքիր ու բովանդակալից գործունեություն ծավալեցին, որ ընդգրկեց մասնակցություն տարբեր բանավեճերի, երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների երիտասարդների հետ, վերը նշված ներկայացված նյութի` «Հայերի Ցեղասպանության նոր....» -ի իսպաներեն և անգլերեն տարբերակների տարածում, ինչպես նաև ստորագրահավաքի կազմակերպում հատուկ խնդրագրի համար` կապված Հայոց Ցեղասպանության 100-ամյակի և հանուն Մարդու Իրավունքների պայքարի հետ:
Պատմական էր Արգենտինահայ Մշակութային Միության Երիտասարդական խմբի անդամների հանդիպումը Թուրքիայի Կոմունիստական Կուսակցության երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում երկու կողմից էլ երիտասարդները կարծիքներ փոխանակեցին տարբեր հարցերի վերաբերյալ և նրանց կարծիքները միանգամայն համընկան հակակապիտալիստական, հակաիմպերիալիստական պայքարում ուժերը միավորելու անհրաժեշտության հարցում: Թուրքիայի Կոմկուսի երիտասարդները հայտարարեցին, որ միանգամայն համաձայն են ներկայացված փաստաթղթի հետ և խոստացան սատարել հայ ժողովրդի հանուն ճշմարտության ու արդարության մղած պայքարին:
Արգենտինահայ Մշակութային Միության երիտասարդական խմբի անդամները երկկողմանի հանդիպումներ ունեցան նաև Կուբայի, Վենեսուելայի, Էկվադորի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների երիտասարդական պատվիրակությունների անդամների հետ: